Արևածագի նվերը

Արևածագի նվերը

10.12.2025 | 21:59

Նրանց, ում կյանքը լի է հոգսերով ու մաքառումներով, ովքեր ձեր երկուսի պես զգացել են ապրելու ողբերգությունը, որոնց սիրտը ցավել ու տառապել է Իմ խեղճ աշխարհի համար, Ես տալիս եմ Իմ այն խաղաղությունն ու ուրախությունը, որ նորոգելով երկրորդ գարուն ու երիտասարդություն է պարգևում այն տարիների փոխարեն, որ նրանք զոհաբերել են Իմ և Իմ աշխարհի համար:

Յուրաքանչյուր բացվող օր ընդունեք Ինձնից` իբրև արևածագի չքնաղ նվեր:

Ձերառօրյա պարզ պարտականությունները, երբ կատարեք Իմ զորությամբ ու սիրով, շուտով կտեսնեք ձեր ամենամեծ հույսերի իրականացումը:

Մեծամեծ բաներ ակնկալեք, կրկնում եմ, հուսացեք մեծամեծ բաներ:

Մեկնաբանություններ

Leave a Comment