Դիվանագիտական կրթություն. Երևանը և Աթենքը ընդլայնում են կապերը


Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միքաիլ Դիամեսիսի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և  Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հեռանկարները: Կողմերն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը խթանելու երկու դիվանագիտական կրթական կառույցների միջև փորձի և  մասնագիտական գիտելիքների փոխանակումը՝ համատեղ նախաձեռնությունների ու ուսումնական ծրագրերի միջոցով: 


Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովի կարևորությունը և այս համատեքստում հետագա փոխգործակցության հնարավորությունները:


Leave a Comment