Հայաստանն ու Հունաստանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը


Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել  Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեաս Ֆրիգանասի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։


 


Հանդիպման ընթացքում կողմերը լայնորեն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերություններին, կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության հետագա խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի կարևորությունը:


 


Կողմերը քննարկել են տնտեսական, գիտակրթական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարները: 


 


Երկուստեք ընդգծվել է Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը:  


 


Դավիթ Կարապետյանը և Անդրեաս Ֆրիգանասը քննարկել նաև ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման և այս համատեքստում ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին։


 


Անդրադարձ է կատարվել գալիք տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Դիտումների քանակ2

Leave a Comment