
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Երևանում անցկացվելիք Hype Fighting մրցաշարում կմենամարտի UFC-ի միջին քաշային կարգի 14-րդ համար Շարա Բուլետի հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Արման Ծառուկյանը:
Hype Fighting լիգայի՝ մերկ բռունցքներով առաջին մրցաշարը տեղի է ունենալու դեկտեմբերի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Արման Ծառուկյան- Շարա Բուլետ մենամարտը երեկոյի գլխավոր իրադարձությունն է: