Մարոկկոյի Ֆեզ քաղաքում գիշերը երկու շենք է փլուզվել, որի հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։
Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Եվս 16 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու հղի կին։
Փլատակներից դուրս է բերվել մեկ երեխա և մի քանի այլ անձինք. նրանց վիճակը ծանր է։ Ներկայումս որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում։