«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ՄԱԿ-ին և մարդու իրավունքներով զբաղվող կառույցներին (ԵԱՀԿ, ԵԽ, ՄՀԿ և այլն) կոչ է արել թույլ չտալ, որպեսզի «հեղափոխական» անվան տակ բռնապետական ռեժիմ ձևավորվի Հայաստանում։
Նրա խոսքով՝ աշխարհն այսօր տոնում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը, իսկ Հայաստանից ստացվող ազդանշանները աղաղակում են ժողովրդավարության նահանջի մասին։
«Ժողովրդավարությունը մահանում է լռության մեջ։ Միջազգային հանրության զգոնությունը պարտադիր է՝ ապահովելու համար, որ մարդու հիմնարար իրավունքները լինեն անխախտելի»,- շեշտել է Ամստերդամը։
Նա նշել է, որ ինքն իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունն այսօր դարձել է ընտրովի արդարադատություն և քաղաքական վենդետաներ իրականացնող։
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նրանց սանձազեծած հարձակումը ոչ միայն կրոնի ազատության ոտնահարում է, այլև՝ ազգային կայունությունը խաթարելու փորձ։ Իսկ Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվողը քաղաքականապես մոտիվացված հետապնդում է՝ ուղղված բարերարի և նրա ընտանիքի դեմ»,- շեշտել է փաստաբանը։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
Կարդացեք նաև՝
