Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի տարածաշրջանում՝ անձրև։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

 

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Leave a Comment