Վերջին 7 օրում Երևանի 3 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի նորման

Հայպետհիդրոմետը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը

Վերջին 7 օրում Երևանի 3 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի նորման


ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը (2025թ.)։


Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

  • Արաբկիրում՝ դեկտեմբերի 4-8-ը,

  • Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ դեկտեմբերի 3-4-ը,

  • Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-6-ը,

  • Շենգավիթում՝ չի գերազանցել,

  • Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին։


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:


 


Leave a Comment