Բերան փակող, լուսաձայնային նռնակ նետող իշխանությունը և խեղճացած ժողովրդի զայրույթը

Մարդու իրավունքների պաշտպանության օրը մեր երկրում իրավունքների խախտումների օրինակներն ամեն մեկի լեզվի ծայրին են: Ազատ խոսքի համար ընդդիմադիրներին բանտարկում են, հոգևորականներին կալանավորում են շինծու մեղադրանքներով, բողոքի խաղաղ ցույցերը ճնշվում են լուսաձայնային նռնակներով, ոտնահարվում է կրոնի, խղճի, մտքի ազատության իրավունքը: Սրանք օրինակներ են, որ սովորական քաղաքացիներն են բերում տեսախցիկի առաջ՝ չմտաբերելով ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրում որևէ իրավունքի պաշտպանության հաջողված օրինակ:

Leave a Comment