Oragir.News-ի տեղեկություններով` ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի ազգականին ծեծել են ու աչքերին արցունքաբեր գազ փչել։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, բայց Սարուխանյանը մեր զանգերին չպատասխանեց։
Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ Գյումրիում ծեծկռտուք ու վիճաբանություն է եղել դպրոցահասակների միջև՝ աղջկա պատճառով․ նրանցից մեկի աչքերն են վնասել։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ գյումրեցի իշխանական պատգամավորի ազգականը դարձյալ պատմությամ մեջ էր հայտնվել։
Նշենք, որ Կարեն Սարուխամյանի զարմիկը ինքնավնասման փորձ էր արել։
Նշենք, որ Կարեն Սարուխանյանը այդ միջադեպին բուռն էր արձագանքնել, ընդ որում սպառնացել էր, որ Oragir.News-ի լրագրողին դատի է տալու։