Փաշինյանի այցը Գերմանիա, որ դեռ չի ավարտվել, հայ-ադրբեջանական համերաշխության նոր դրվագով է փայլել: Այդ երկրում Ադրբեջանի դեսպանը հայերեն է ողջունել Հայաստանի վարչապետին, ինչից մեծ հրճվանք է ապրել Փաշինյանը: Հայերեն ողջույնից հետո Ադրբեջանի դեսպանը փորձել է Հայաստանի ղեկավարից վերցնել խաղաղություն կերտողի դափնիները՝ պնդելով, որ իրենք են խաղաղության գործընթացի նախաձեռնողը: Բայց իրենք էլ կարող են կանգնեցնել այդ գործընթացը, եթե Հայաստանը չփոխի Սահմանադրությունը: Հայաստանի վարչապետը վստահեցրել է, որ կփոխի Սահմանադրությունը՝ վերընտրվելու դեպքում: