ՆԱՏՕ-ն ռազմական օգնության հերթական խմբաքանակն է մատակարարել Մոլդովային


Աշխարհ


Մոլդովան ՆԱՏՕ-ից ռազմական օգնության հերթական խմբաքանակն է ստացել Պաշտպանության կարողությունների զարգացման նախաձեռնության (DCBI) շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Գործակալության տվյալներով՝ բեռը ներառում է անձնական պաշտպանիչ միջոցներ, այդ թվում՝ սաղավարտներ և վտանգավոր նյութերի դեմ պաշտպանիչ հագուստներ, ինչպես նաև բժշկական մանեկեններ, համակարգչային սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և կահույք: Այս սարքավորումների արժեքը և քանակը չեն բացահայտվել:


 

2025 թվականին Մոլդովայի կառավարությունը նոր ռազմական ռազմավարություն է ընդունել, որը ենթադրում է ռազմական ծախսերի ավելացում մինչև ՀՆԱ-ի 1%-ը, ինչպես նաև զինված ուժերի թվաքանակի աճ 30%-ով՝ հասնելով 8,5 հազար զինծառայողի և 2 հազար քաղաքացիական անձի։ Փաստաթղթում խոսվում է նաև վերազինման և ԵՄ ու ՆԱՏՕ-ի ռազմական պատրաստության չափանիշներին անցնելու, Ուկրաինայի հետ ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդման մասին։

 

Խորհրդարանական ընդդիմությունը հանդես է գալիս տնտեսական ճգնաժամի պայմաններում ռազմականացման և ռազմական ծախսերի ավելացման դեմ: Ռազմական հզորության ավելացման վերաբերյալ մտահոգություն են հայտնել չճանաչված Մերձդնեստրի իշխանությունները, ինչպես նաև Ռուսաստանը, որը աջակցում է Դնեստրի ափերին խաղաղապահ գործողություններին:



Leave a Comment