«200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ չունենամ»․ Սրբուհի Գալյան

«200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ չունենամ»․ Սրբուհի Գալյան

«Հիփոթեքը նրա մասին է, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի կայուն եկամուտ, կարող է ձեռք բերել բնակարան և մարել պարտքը՝ 20-30 տարիների ընթացքում»,- այս մասին լրագրողներ հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Ես էլ ունեմ հիփոթեքով ձեռք բերված բնակարան՝ մոտ 50 միլիոն դրամանոց, վարկը մարում եմ, որովհետև ժամանակին լավ եմ սովորել և ունեմ աշխատանք, որը վարձատրվում է բավական լավ, ինչը հնարավորություն է տալիս վարկ վերցնել ու մարել վարկը՝ ունենալով գույքային ձեռքբերումներ․․․ 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ 10-20 տարի հետո չունենամ։ Սոված երբեք չեմ եղել, որովհետև լավ եմ սովորել և ունեմ լավ աշխատավարձ, վաղն էլ եմ ունենալու»,- ընդգծեց նախարարը։

«200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ չունենամ․ սոված երբեք չեմ եղել, որովհետև լավ եմ սովորել»․ Սրբուհի Գալյան

Leave a Comment