«Ի դեպ». 200 մլն դրամ և զրո օգուտ

10 Դեկտեմբերի, 2025

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը կրկին վոյաժների մեջ է, աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում։

Հիշեցնենք, որ դեռևս սույն թվականի սեպտեմբերին Փաշինյանը՝ օտարերկյա այցերի համար նախատեսված 140 մլն դրամից 125 միլիոնն արդեն սպառել էր, և հպարտ հարկատուների հաշվից 60 մլն դրամ տրամադրվեց, որ նա ճամփորդի ևս 4 ամիս։

Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանն իրականացրել է 28 օտարերկյա այց,  որոնցից հիշվող են միայն երկուսը՝ Արաբական Միացյալ Էմիրություններ և Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Մի տեղում նա սուրճի հրավիրեց Ալիևին ու մերժվեց, բայց որպես փոխհատուցում դրական գնահատական ստացավ Էրդողանից, թե ինչի համար կարելի է գուշակել։ Մյուսում հանձնեց Զանգեզուրի միջանցք կոչվածը և նշեց, որ Հայաստանն Ադրբեջանին դեռ «վերադարձնելու» տարածքներ ունի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment