Այլընտրանքային էներգիայի զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է EUREF Campus Berlin գիտատեխնոլոգիական կենտրոն:


Վարչապետին են ներկայացվել էներգաարդյունավետության ապահովման ուղղությամբ գիտական զարգացումներն ու տեխնոլոգիական նորարարությունները, ջրի արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:



Նշվել է, որ կենտրոնը համագործակցում է ինչպես գերմանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ: Կենտրոնի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել նաև ՀՀ Կառավարության հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում և նպաստելով մեր երկրում էներգետիկայի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:



Վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցությունը և նշել, որ այլընտրանքային էներգիայի զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է:


Դիտումների քանակ2

Leave a Comment