10 դեկտեմբերի 2025 – 18:27 AMT
PanARMENIAN.Net – Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բաղունցը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրթանես սրբազանին Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու հարցը կքննարկվի միայն Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնական դիրքորոշումից հետո։
Նա հավելել է, որ դեռևս հայարարություն չեն անի, հայտնում է Aysor.am-ը։
«Պաշտոնապես հայարարություն չենք անի, քանզի առաջին հերթին դա Հայ Առքելական եկեղեցու ներքին գործն է, հետո սպասում ենք Կաթողիկոսի պաշտոնական դիրքորոշմանը, որից հետո իրավասու կլինենք մեր վերաբերմունքն ու մոտեցումն առաջարկել հարցի լուծմանը»,-ասաց նա։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։