ՖՈՏՈ․ Վարչապետն այցելել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն:

Վարչապետը դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ:

Վիկտոր Ենգիբարյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Գերմանիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ:

Leave a Comment