Կճոյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման մասով վարույթ ունեցել ենք, սակայն հայցադիմումը մերժվել է. Սրբուհի Գալյան

10 Դեկտեմբերի, 2025

ՀՀ Արդարադատության նախարարն այսօր լրագորղների հետ զրույցում անդրադառնալով Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման գործին,  ասել է. «Այո, իր մասով վարույթ ունեցել ենք, ժամանակին ներկայացվել է հայցը դատարան և եթե չեմ սխալվում հայցադիմումը մերժվել էր դատարանում։ Չեմ հիշում պատճառաբանությունը, մենք չենք բողոքարկել այդ որոշումը»։

Ինչ վերաբերում է նրան, որ Կճոյանի մասին բազում տեղեկություններ էին շրջանառվում, որ նա կոռուպցիայի մեջ է և հիմա իր միջոցով եկեղեցի է «բարենորոգվում», Գալյանն ասաց. «Չգիտեմ՝ ում միջոցով է մաքրվում եկեղեցին, եթե ինչ-որ անձանց միջոցով մաքրվում է, ես համակարծիք չեմ այդ դատողության հետ բացարձակ։ Եկեղեցին կարող է մաքրվել միայն քաղաքացիների ցանկությամբ և քաղաքացիների միջոցով»։

 

Leave a Comment