Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025-2026 ուսումնական տարվա հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:
Քննությունները կանցկացվեն՝
- Հունվարի 8-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»
- Հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա»
- Հունվարի 14-ին՝ «Հայոց պատմություն»
Նախարարությունից հիշեցնում են, որ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը: