Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 8-ին աջակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրի տնտեսական վիճակին, անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը։ Քննադատելով գործող իշխանություններին՝ Քոչարյանը համեմատականներ է անցկացրել իր պաշտոնավարման տարիների և ներկայիս իրավիճակի միջև՝ հնչեցնելով մի շարք պնդումներ տնտեսական աճի, աղքատության մակարդակի, պետական պարտքի ցուցանիշների և ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհման վերաբերյալ։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է երկրորդ նախագահի հնչեցրած առանցքային պնդումները։ Տնտեսական աճի և աղքատության վերաբերյալ պնդումներ Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է տարեկան միջինը 10,5 տոկոս տնտեսական աճ, իսկ աղքատությունը 56 տոկոսից նվազել է մինչև 25 տոկոս։ «Իմ […]