«Մեզ հետ ավելի վատ վարվեցին, քան՝ հայերի». Արցախի օկուպացված տարածքում շինարարություն իրականացնող թուրքական ընկերությունը դիմել է Էրդողանին

10 Դեկտեմբերի, 2025

Արցախի օկուպացված տարածքում շինարարական աշխատանքներ իրականացրած թուրքական շինարարական ընկերությունը պնդում էր, որ Ադրբեջանը բռնագրավել է իր սեփականությունը, չի վճարել աշխատանքի համար և վախեցրել է աշխատակիցներին։ Այժմ սեփականատերերը հրապարակավ դիմում են Էրդողանին՝ օգնության համար:

«Հարգելի´ նախագահ Էրդողան,

Մենք այն թուրքական ընկերություններից մեկն էինք, որոնց հրավիրեցին օգնելու Ղարաբաղի վերականգնմանը: Մենք Քաշաթաղում և Քարվաճառում իրականացրեցինք 44 նախագիծ, այդ թվում՝ դպրոցներ, գործարաններ, հյուրանոցներ և զինվորական հանրակացարաններ: Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան անձամբ ներկա էին բացման արարողություններին: Մեր ամբողջ ունեցվածքն ու միջոցները բռնագրավվեցին Լեյլա Ալիևայի անունով: Մենք իրավիճակի մասին զեկուցեցինք Թուրքիայի դեսպանին:

Նա պատասխանեց, որ հանգստանանք, թե չէ կփչացնեն իմ հեղինակությունը:Նրանք ներխուժեցին մեր տուն՝ ձևանալով որպես կեղծ ոստիկաններ: Թուրք գործարարի տնից զենք առգրավվեց: Մեզ հետ ավելի վատ վարվեցին, քան հայերի հետ: Մենք խնդրում ենք ձեր օգնությունը»:

Leave a Comment