Վերաքննիչին ներկայացված դիրքորոշումները հերքում են Կարապետյանին կալանքի տակ պահելու հիմքը․ փաստաբան

Վերաքննիչ դատարանին ներկայացրած դիրքորոշումները հերքում են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու իրավական հնարավորությունը, Մարդու իրավունքների օրը՝ դեկտեմբերի 10-ին, հայտարարել է գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ազգային բարերարը 2025 թվականի հունիսի 18-ից ակնհայտ ապօրինի կալանավորված է: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի կողմից գրավոր ընթացակարգով քննության է առնվում մեր կողմից ներկայացված բողոքները և հենց այսօր լրանում է գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետը, իսկ դեկտեմբերի 11-ին դատարանի կողմից պետք է կայացվի դատական ակտը»,- նշել է փաստաբանը։

Վարդևանյանի խոսքով՝ անհերքելի փաստ է, որ Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման։

«Այս ամբողջ ժամանակահատվածում Կարապետյանը զրկված է նույնիսկ արդար դատաքննության նվազագույն երաշխիքներից»,- հավելել է նա։

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը

Leave a Comment