ՆԳՆ-ն զգուշացնում է նոր ֆինանսական բուրգի ռիսկերի մասին – Armenia Today

Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացրել է նոր ֆինանսական բուրգի ռիսկերի մասին և կոչ արել զերծ մնալ այդ հարթակից։

«Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, այս անգամ djialgeriai անվանումով, որն առաջարկում է ներդնել գումարներ դռոնների ոլորտում: Այս ֆինանսական բուրգը իր տեսակով կրկնօրինակում է Հայաստանում արդեն «փլուզված» ՍիթիԲայք նախագիծը»,- հայտարարել են ՆԳՆ-ում։

ՆԳՆ-ն զգուշացրել է՝ այսպիսի հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց մարդիկ են հրավիրել հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են հրավիրողների գոյացած «եկամուտը»:

ՆԳՆ-ն նոյեմբերին զգուշացրել էր քաղաքացիներին HelloBit առցանց հարթակին մասնակցելու հետևանքների մասին և կոչ արել նրանց զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։ Այդուհանդերձ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում հարթակից տուժածներ կային, ովքեր հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել։

Կարդացեք նաև՝

HelloBit-ից ու զեղծարարություններից տուժածները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին
Կիբեռզեղծարարությունից տուժած քաղաքացիները ՔԿ-ից պահանջել են վերադարձնել կորցրած գումարները՝ որպես հանցագործության մասնակից

Leave a Comment