Մայրը կազմակերպել է 22–ամյա դստեր առևանգումը, որպեսզի նա անծանոթներին այլևս չվստահի


Աշխարհ


ԱՄՆ Կանզաս նահանգի բնակչուհին դատարանում է հայտնվել իր 22-ամյա հաշմանդամ դստերը դաս տալու փորձի համար, հայտնում է New York Post-ը։ Հրապարակման համաձայն՝ աղջիկը սիրում է երգիչ Լյուկ Բրայանին։ Նա նաև զարգացման հետ կապված խանգարումներ և էպիլեպսիա ունի։ Հոր խոսքով՝ «նա մոտ 11 տարեկան երեխայի ինտելեկտ ունի»։


Մի օր անհայտ անձինք ներկայացել են արտիստի անունով և սկսել են նամակներով շփվել աղջկա հետ։ Ծնողները խլել են նրա հեռախոսը, սակայն նա այնուամենայնիվ գտել է իր «կուռքի» հետ կապ հաստատելու այլ եղանակներ։


Ավելի ուշ ծնողները կասկածել են, որ «արտիստը» փորձում է առևանգել նրան։ Որպեսզի նա չվստահի անծանոթներին, մայրը առանց հոր իմացության ծրագրել է դստեր առևանգումը։

Նրա ծանոթ կանայք՝ կրելով դիմակներ, ներխուժել են տուն, առևանգել հաշմանդամ աղջկան և տարել դաշտ, կապել ծառին ու գումար պահանջել։ Հարձակման ժամանակ աղջիկը փորձել է փախչել, բայց նրան բռնել են։ Հաղորդվում է, որ մայրն ամբողջ ընթացքում հետևել է, քանի որ պետք է ինչ–որ պահի վազեր և փրկեր նրան։

Ավելի ուշ նրա դուստրը փախել է և զանգահարել է շտապօգնության ծառայություն: Մորը մեղադրանք է առաջադրվել առևանգման համար: Հաղորվում է, որ նրա հանցակիցները նույնպես ձերբակալվել են: 



Leave a Comment