Aurora News | Իրանում սպանվել են ԻՀՊԿ անդամներ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի երեք անդամներ սպանվել են Զահեդան քաղաքից ոչ հեռու՝ Սիստան և Բալուջիստան Նահանգներում զինված գրոհայինների հետ բախման ժամանակ: Այս մասին գրում են իրանական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ զոհվածները եղել են «սահմանների անվտանգության ապահովման հանձնարարության» ժամանակ։

Թեհրանի տվյալներով՝ հարձակվողներին հետապնդելու գործողությունը շարունակվում է։

Leave a Comment