Գերմանիայի կանցլեր Մերցը Փաշինյանի հետ հանդիպմանը աջակցել է Հայաստանի եվրաինտեգրմանը



Արտաքին Քաղաքական












Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը աջակցել է Հայաստանի եվրաինտեգրմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Der Spiegel-ը։

Փաշինյանի՝ Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլերը խոսել է Հայաստանի համար «պատմական հնարավորության» մասին՝ մոտենալու Եվրամիությանը։ Նա հայտարարել է, որ դեպի Եվրոպա տանող ճանապարհը բաց է, հատկապես՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի մեկնարկից ի վեր։

«Մենք համաձայն ենք, որ հիմա հիանալի հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի համար՝ ընտրելու եվրոպական ուղին։ Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին», – ասել է Մերցը։



Leave a Comment