«ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը» միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին: ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության «մտահոգություններին»։ Անդրադառնալով «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ»-ի բովանդակությանը՝ Բաքուն պնդել էր, թե այդ փաստաթղթում ներառվել են մի շարք հարցեր, որոնք «աղավաղում են հետհակամարտային շրջանի իրողությունները և հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»։ «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և […]