Թրամփին դեռ չի հաջողվում իր կանգնեցրած պատերազմների ցանկում ներառել նաև ռուս-ուկրաինականը: Նորից է հայտարարել, որ 10 ամսում 8 պատերազմ է կանգնեցրել, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան պատերազմը: Այս անգամ չի սխալվել Հայաստանի անունը տալիս: Այս հայտարարությունները Թրամփը տեղավորել է իր տնտեսական ռեֆորմների մասին ելույթում, որը նմանվել է հակամիգրացիոն կոչի: