Հայաստանի Ատոմային էնեկտրակայանի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը դատի է տվել ՀՀ ներքին գործերի նախարարությանը:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն նա դիմել է Վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի Ներքին գործերի նախարարությանը սեփականության իրավունքով պատկանող և նրա անվամբ հաշվառված «VALTER» տեսակի, 7,65 մմ տրամաչափի, PP 818476 համարի զենքը մալելու գործողությունից ձեռնպահ մնալուն պարտավորեցնել։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը զենքի մասին օրենք էր բերել, որը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 61 կողմ, 1 դեմ, 32 ձեռնպահ քվեարկությամբ, ընդունել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ: Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը։
Դատելով իրավիճակից, բոլոր նրանք, որոնք օրենքի այս կետերին չեն ենթարկվում կամ համապատասխանում, նրանց պատկանող զենքերը առգրավվում են:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․