«Արարատի» դարպասապահը կմասնակցի Աֆրիկայի ազգերի գավաթին

Երևանի «Արարատի» դարպասապահ Ադել Անզիմատի-Աբուդուն հրավիրվել է Կոմորյան կղզիների ազգային հավաքական՝ մասնակցելու ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 21-ից հունվարի 18-ը Մարոկկոյում: Կոմորյան կղզիների հավաքականն A խմբում մրցելու է Մարոկկոյի, Մալիի և Զամբիայի հետ:

Ադել Անզիմատի-Աբուդուն 2023 թվականից է հրավիրվում Կոմորյան կղզիների հավաքական, որի կազմում անցկացրել է 6 հանդիպում։ Հայաստանի ընթացիկ առաջնությունում 24-ամյա դարպասապահը մասնակցել է 12 հանդիպման, բաց թողել 32 գոլ ու միայն 1 խաղում է անառիկ պահել դարպասը։

Leave a Comment