
Մարոկկոյի Ֆեզ քաղաքում երկու բնակելի շենքերի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, հայտնում է Reuters-ը։ Շենքերում ապրում էր 8 ընտանիք։
Մարոկկոյի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փլատակներից դուրս են բերել երկու հղի կանանց։
Մի քանի վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց: Տեղի ունեցածի պատճառը ներկայումս անհայտ է։