Yandex Go հավելվածում արդեն հասանելի են ուղևորության արժեքի ձևավորման մանրամասները

Yandex Go հավելվածում այսուհետ օգտատերերը կարող են տեսնել, թե ինչպես է ձևավորվում յուրաքանչյուր ուղևորության արժեքը, ներառյալ բարձր պահանջարկի ժամանակ կիրառվող՝ գնի բարձրացման գործակիցը։ 

Սա կօգնի օգտատերերին որոշել՝ մեկնել հիմա, սպասել, թե ընտրել այլ փոխադրամիջոց։

Գնի ձևավորման մանրամասների ցուցադրումը ներդրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի  հետ ստեղծված համատեղ աշխատանքային խմբի շրջանակում, որի գործունեությունն ուղղված է շուկայի բոլոր մասնակիցների համար առավել կանխատեսելի և բարենպաստ պայմաններ ստեղծելուն։