Բողոքի ակցիա ՄԱԿ-ի դիմաց՝ Բաքվում պահվող հայ գերիների իրավունքերի համար (լուսանկարներ)

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացրեց՝ Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա ուշադրությունը սևեռելու նպատակով։

Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ից պահանջում են ձևավորել անկախ, անաչառ հրապարակային դիտորդական առաքելություն Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների իրական դրությունը պարզելու և այն հրապարակային դարձնելու համար։ Պահանջներից մեկը նաև այն էր, որ ՄԱԿ-ը գործադրի հստակ մեխանիզմներ՝ միջազգային կազմակերպությունների մուտքը Բաքվի բանտեր անխոչընդոտ ապահովելու համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Ակցիայից բացի քաղաքացիները նաև նամակ հանձնեցին ՄԱԿ-ին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment