Արցախի վերադարձի գաղափարը նյութականացնելու ամենամեծ վտանգը մեր ներքին թշնամին է, որը կոչվում է Հայաստանի իշխանություն։ Այս մասին Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության հռչակման օրվան նվիրված լսումների իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Չի լինի վերադարձ, եթե դա չլինի ապրելակերպ։ Այս առումով շատ շատ կարևոր է Արցախի պետական ինստիտուտների պահպանումը։ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը պետք է լինի բոլորի արժանապատվության հարցը, ոչ միայն արցախահայերի, այլև մեր բոլոր հայրենակիցների՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։