ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
![]()
Առաջնորդական լիազորություններով Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը 24News-ի հետ զրույցում հերքեց, թե իրեն ԱԱԾ-ից սպառնացել են:
«Ոչ: Նման բան չկա», – ասաց Նարեկ Սրբազանը:
Սրբազանին խնդրեցինք նաև մեկնաբանել «տիրադավ» անվանումը ստացած Բալթյան երկրների թեմի առաջնորդը Վազգեն Միրզախանյանի հայտարարությունը, թե ինքը Նարեկ Սրբազանի հրավերով է եկել Շիրակ Փաշինյանի մասնակցությամբ «հայտնի» պատարագի օրը։
«Նման բան եղել է, բայց վաղուց: Ես մեկ ամիս առաջ էի հրավիրել», – ասաց Նարեկ եպիսկոպոս Ավագյանը՝ հաստատելով, որ նախորդ կիրակի օրվա համար ինքը Շիրակ պատարագի չի հարվիրել Վազգեն Միրզախանյանին և մյուսներին, այլ դրանից մեկ ամիս առաջվա համար է հրավեր եղել։
Հասմիկ Սարգսյան
—00—ԼԱ