
«Քանի որ հարցեր են հնչում, հարկ եմ համարում անդրադառնալ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո ՀԱՍԵ նորոգման այն ճանապարհային քարտեզին, որն օրեր առաջ հրապարակել եմ ու հերթով մեկնաբանել կետերը»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը՝ անդրադառնալով իր ներկայացրած «Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզին»: «Առաջին կետը վերաբերվում էր կաթողիկոսական տեղապահի ընտրությանը: Կարևոր է, որ դա տեղի ունենա այս պահին ՀԱՍԵ-ում գործող կանոններին համապատասխան: Ինչքան գիտեմ՝ դա իրականացնում է Եպիսկոպոսաց դասը: Կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի ՀԱՍԵ նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը»,- նշել է Փաշինյանը:
Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան