Նոյեմբերի 20-ի դրությամբ հավասատագիր կոչվածից ստացել է 3500 ընտանիք, որից 1500-ն է կարողացել իրացնել այն, ըստ էության բնակարանի տեր դառնալ, կեցության հարցը լուծել։ Այս թվերը ցույց են տալիս, որ մարդիկ հավաստագիր ստանալուց հետո էլ չեն կարողանում բնակարան ձեռք բերել ու կեցության հարց լուծել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10–ին, Արցախի ներկայացուցչությունում, կազմակերպված լսումների ժամանակ նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։