Ավտովթար Գեղարքունիքում. 15 տարեկան տղան տեղում մահացել է

Բաժանորդագրվել

«Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում վթարի հետևանքով 15 տարեկան տղա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shmashyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին` ժամը 11:30-ին: «Opel» մակնիշի ավտոմեքենան Դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում

դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:

Մեքենան վարել է Գեղարքունիքի բնակիչ 15-ամյա տղան։

Քրեական վարույթ է նախաձեռնվել։

Կայքի տվյալներով՝ տղային երեկվանից որոնում էին նրա հարազատներն ու իրավապահները։

Շղթայական վթար Երևանում. 7 մեքենաների վարորդներից մեկը մահացել է, մյուսը հիվանդանոցում է

Leave a Comment