Ռուսաստանը պատերազմը կհասցնի «իր տրամաբանական ավարտին՝ ռազմական ճանապարհով». Պուտին

Ռուսաստանը կհասնի «հատուկ ռազմական
գործողության» նպատակներին և կհասցնի այն իր տրամաբանական ավարտին,  հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր
Պուտինը Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով խորհրդի
նիստի ժամանակ։

Ռուսաստանի իշխանությունները «հատուկ ռազմական
գործողություն»  են անվանում 2022 թվականի
փետրվարին սկսված ռուսական բանակի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա։

Ռուսաստանը, Պուտինի խոսքով, «փորձում է վերջ
դնել Ուկրաինայում հակամարտությանը» և «ստիպված է դա անել ռազմական ճանապարհով»։

Վլադիմիր Պուտինի նոր հայտարարությունը հնչում է ԱՄՆ-ի միջնորդությամբ
շարունակվող ակտիվ բանակցությունների ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Ուկրաինայի
դեմ Ռուսաստանի պատերազմին։

 

Leave a Comment