
«Կենտրոնական Ասիա-Ադրբեջան» կանաչ էներգիայի միջանցքը կապահովի տարածաշրջանի երկրների էներգետիկ համակարգերի առաջին փոխկապակցումը, իսկ «Զանգեզուրի միջանցքը», որը ծառայում է որպես այս էներգիայի հոսքի ուղի դեպի Թուրքիա, կձևավորի Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա էներգետիկ կամուրջը։ Report-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովը՝ Ստամբուլում: Նրա խոսքով՝ այս միջանցքների ստեղծումը և դրանց փոխկապակցումը կնպաստի տարածաշրջանային էներգետիկ առևտրի զարգացմանը և կարագացնի վերականգնվող էլեկտրաէներգիայի համաշխարհային հոսքը: