Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ նախքան նրա Երևան մեկնելը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը։
Դեսպանը ներկայացրել է իր ծրագրերը՝ երկու հարևանների միջև հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ։
Հաջողություն մաղթելով նոր դեսպանին՝ Արաղչին Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները որակել է քաղաքակրթական և պատմական։