Ալեն Սիմոնյանը չի բացառել ՀՀ պատվիրակության մասնակցությունը Բաքվում 3+3 ձևաչափով հնարավոր հանդիպմանը

Քաղաքականություն

10.12.2025 | 14:22

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում 3+3 ձևաչափով հնարավոր հանդիպմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանն ասել է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բաքվում 3+3 ձևաչափով հանդիպման առաջարկության վերաբերյալ  դիրքորոշմանը։

«Տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի և չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում տեղի ունենալիք, նախատեսվող ինչ-որ միջոցառմանը»,-ասել է ԱԺ խոսնակը՝ քննարկման ենթակա չհամարելով տարածաշրջանային ձևաչափով հանդիպումներին մասնակցել-չմասնակցելու հարցը։

«Եթե կան ինչ-որ խնդիրներ, մենք դրանք կբարձրաձայնենք։ Օրինակ՝ ինձ համար խնդիր է հանդիսանում պահվող անձանց, գերիների առկայությունը, բայց կարծում եմ, դա, ինչպես նախկինում, նույնպես քննարկելի և լուծելի հարց է, բայց չմասնակցել, իմ կարծիքով, ուղղակի չի կարելի»,-հավելել է Սիմոնյանը։

 

Leave a Comment