Արաղչին ՀՀ-ում Իրանի նոր դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է երկկողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ նախքան նրա Երևան մեկնելը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ 

Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը։ 

Դեսպանը ներկայացրել է իր ծրագրերը՝ բարիդրացիական քաղաքականության շրջանակներում երկու հարևանների միջև հարաբերությունները ամրապնդելու վերաբերյալ։

Հաջողություն մաղթելով նոր դեսպանին՝ Արաղչին Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները որակել է քաղաքակրթական և պատմական։

Նախքան Հայաստանում Իրանի դեսպան նշանակվելը Շիրղոլամին զբաղեցրել Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի՝ հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալի պաշտոնը։  



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment