Հակամարտության մթնոլորտում Բաքվում պահվող հայ գերիների խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա. Փաշինյան


Հասարակություն


Նիկոլ Փաշինյանը Բաքվում պահվող հայ գերիների հարցի լուծումը կապում է խաղաղության հաստատման հետ։ Նա այդ մասին ասել է Գերմանիայում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին։



«Դա շատ զգայուն հարց է։ Այս խնդիրն ավելի հեշտորեն կհասցեագրվի համագործակցության և խաղաղության, քան թե հակամարտության մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում այս խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա։


Քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրներ նույնպես։ Դա է մեր դիրքորոշումը»,- հայտարարել է Փաշինյանը։


Leave a Comment