Սյունիքում 32 կմ երկարությամբ ջրանցք է վերականգնվում, 3,000 հեկտար հողատարածք է ոռոգվելու

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սպանդարյանի ջրանցքի հիմնանորոգումը։ Սա պարզապես շինարարություն չէ, այլ անցում գյուղատնտեսության նոր՝ եվրոպական մոդելի, նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանը: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա նկատում է, որ մոտ 8 միլիոն դոլար գնահատվող այս նախագիծը նպատակ ունի մինչև 2027 թվականի վերջ վերականգնել 32 կմ երկարությամբ ջրային ցանցը՝ Սյունիքում ոռոգվող հողատարածքներն ավելացնելով 3,000 հեկտարով: Սրանով գրեթե կրկնապատկվելու են մարզի ներկայիս ոռոգվող ռեսուրսները։ Թերզյանը շեշտում է, որ սա զուտ բարեգործություն չէ, այլ շահութաբեր ներդրում և ազգային անվտանգության բաղադրիչ, որը զուգակցվում է գյուղատնտեսության արդիականացմամբ՝ հիմնվելով եվրոպական բարձրլեռնային մոդելների վրա։

Leave a Comment