Փաշինյանը Գերմանիայում խոստացել է փոխել ՀՀ Սահմանադրությունը և բողոքել հայ հոգևորականներից

Հայաստանի վարչապետը Գերմանիայում, ուր աշխատանքային այցով է գնացել, խոստացել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը: Բեռլինում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում են Փաշինյանին հիշեցրել, որ Ադրբեջանը խնդիր ունի Հայաստանի Սահմանադրության հետ: «Հայաստանը պատրաստվու՞մ է փոխել իր Սահմանադրությունը, քանի որ դա խաղաղության համաձայնագիր ստորագրելու հիմնական խոչընդոտն է»,- հարցրել են Փաշինյանին գերմանացի դիվանագետները: Հայաստանի վարչապետը նախ հայտարարել է, որ կարող է ապացուցել՝ տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանից: Հետո Փաշինյանն ասել է՝ իր իշխանության համար նոր սահմանադրություն ունենալու հարցը օրակարգային է դեռ 2018 թվականից:

 

Leave a Comment