Ամանորը մոտենում է, ինչը նշանակում է, որ մեկնարկում է գլխավոր ձմեռային քվեսթը՝ գնել նվերներ՝ առանց սնանկանալու և առևտրի կենտրոններում սթրեսի մեջ ընկնելու։ Եթե ձեր բյուջեն մոտ 5000 դրամ է (մոտ $10), մի՛ անհանգստացեք. նույնիսկ այդ գումարով կարելի է ընտրել ինչ-որ գեղեցիկ, օգտակար և ամանորյա մոգությամբ լի նվեր
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ամանորը մոտենում է, ինչը նշանակում է, որ մեկնարկում է գլխավոր ձմեռային քվեսթը՝ գնել նվերներ՝ առանց սնանկանալու և առևտրի կենտրոններում սթրեսի մեջ ընկնելու։
Եթե ձեր բյուջեն մոտ 5000 դրամ է (մոտ $10), մի՛ անհանգստացեք. նույնիսկ այդ գումարով կարելի է ընտրել ինչ-որ գեղեցիկ, օգտակար և ամանորյա մոգությամբ լի նվեր։
Ահա հինգ տարբերակ, որոնք կփրկեն իրավիճակը և կբարձրացնեն թե ձեր, թե նվեր ստացողի տրամադրությունը։
Անուշաբույր մոմ
Երբ բյուջեն չի հերիքում iPhone գնելու համար, նվիրում ենք հաճելի պահեր։ Լավագույն նվերներից է անուշաբույր մոմը, որը ջերմ մթնոլորտ է ստեղծում նույնիսկ նախաամանորյա և հետամանորյա քաոսի մեջ։
Շոկոլադ
Հիանալի է համապատասխանում գործընկերներին, ովքեր ձեզ հետ միասին դիմակայել են ողջ տարին։ Կարևորը՝ հանձնել հանդիսավոր կերպով, ասես դա դիվանագիտական նվեր լինի։

Ամանորյա տպագրությամբ գուլպաներ
Ժանրի դասականը։ Կարևորը՝ ասել, որ ընտրել եք անհատապես. եղջերուներն՝ առաջնորդներին, պինգվիններն՝ ինտրովերտներին, ձնեմարդուկները՝ լավատեսներին։
Ծաղկամանով փոքրիկ տոնածառ
Գեղեցիկ նվեր է՝ կանաչ, փափուկ, որը ստեղծում է ամանորյա տրամադրություն։
2026 թվականի oրացույցով բլոկնոտ
Ակնարկով, որ գալիք տարին ավելի լավն է լինելու, քան նախորդը, կամ գոնե ավելի լավ կազմակերպված։ Կարելի է մակագրել. «Ծրագրերի և երազանքների համար, որոնք անպայման կիրականանան»։