
«Հայաստանյան իշխանություններն Արցախի երաշխավորից վերածվել են հակաարցախյան ճակատի առաջատարի՝ նպատակ ունենալով մոռացության տալ Արցախը և այն դարձնել մանրադրամ՝ իրենց կասկածելի նպատակներին հասնելու համար։ Այսօր Հայաստանը միջազգային հարաբերություններում չունի քաղաքական գործիքներ՝ կիրառելու համար ի շահ պետության»,- այսօր ԱՀ ԱԺ նախաձեռնած լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։ «Խախտված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ սա պետք է լինի մեր բոլոր գործողությունների և դիրքորոշումների հիմքը»,- հավելեց Թորոսյանը։