Փոքրիկ խմբակը կրկին ստում է. Մոսկվայի հայկական մշակութային կենտրոնի պատին փակցված Սամվել Կարապետյանի նկարը ներկայացրել են որպես եկեղեցու պատին փակցված նկար. խոսնակ

Փոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը, այս մասին հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու հարևանությամբ գործող հայկական մշակութային կենտրոնի պատին փակցված ազգային բարերար Սամվել Կարապետյանին աջակցության նկարը իշխանական խոսափող Տ.Չ.-ն ներկայացրել է որպես եկեղեցու պատին փակցված նկար: Իմանալով իրականությունը` նա միտումնավոր ստում է հայ հասարակությանը: Եթե անգամ այս հարցում են ստում, պատկերացրեք ինչպիսի հարցերում է այս ուժը խաբում մեր ժողովրդին:

Հայ համայնքի ազգային-հոգևոր արժեքների պահպանության ու համայնքային կյանքում առանցքային նշանակություն ունեցող Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցու կառուցման համար Սամվել Կարապետյանը ներդրել է տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Իսկ Փաշինյանը փորձում է քանդել եղած եկեղեցական համակարգը:

Հասկանալի է, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը աուկցիոնի վերածած փոքրիկ խմբակը ցնցումների մեջ, նա գիտակցում է փոփոխությունների անխուսափելիությունը։

Հ.Գ. Լուսանկարում իմ հիշատակած մշակութային կենտրոնն է, որը վարչական շինություն է», – նշել է նա։

Leave a Comment