Առաջիկա ընտրությունները շատ կարևոր են, քանի որ իմ գնահատմամբ դա պատմական հնարավորություն է մեր երկրի համար, իմիջիայլոց նաև մեր տարածաշրջանի համար՝ թևակոխելու ամբողջովին այլ փուլ մեր պատմության մեջ։ Այս մասին Բեռլինում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե խաղաղության գործընթացը որքանո՞վ է կապված իր անձի հետ։
«Ինչպես գիտեք, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը անկախ երկրներ են դարձել 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում և դա ինչ-որ առումով ամբողջովին նոր իրավիճակ էր, սակայն ոչ ամբողջովին նոր ընկալմամբ նրա, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ է տեղի ունենում։
Հիմա ես կարծում եմ ամենակարևոր գործոնն այս խաղաղության, պայմանավորվածության գործարքի վերաբերյալ, դա նոր ընկալումն է, նոր տեսանկյունն է մեր տարածաշրջանի վերաբերյալ, նոր ընկալումը, որն իսկապես աննախադեպ իրավիճակ է ստեղծում, և մենք կարող ենք հիմնվել դրա վրա, որպեսզի մեր երկրները դարձնենք ավելի անկախ, ավելի ինքնիշխան և ավելի ապահով։
Սակայն, ես կարծում եմ, որ դա Հայաստանի և Ադրբեջանի համար երկուստեք միասնական ձեռքբերում է, նաև մեր ներքին քաղաքականության տեսանկյունից դա շատ կարևոր ձեռքբերում է։ Դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և մեր քաղաքական թիմի համար ձեռքբերում է և ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք անցնել այս շատ ծանր ժամանակները, այսպես ասենք, դժոխքի միջով անցանք և հասանք այս կետին»,– ընդգծել է Փաշինյանը։